Կայքը օգտագործելու պայմանները

Վերջին վերանայման ամսաթիվը 19 մարտի 2012թ.

1. Այս կայքը օգտագործելիս` Դուք համաձայնվում եք պահպանել ստորև նշված պայմանները.

Այս Կայքը մուտք գործելիս և դրանից օգտվելու ընթացքում Դուք պարտավոր եք պահպանել օգտագործման սույն պայմանները (այսուհետ` Օգտագործման պայմաններ), ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրությունը, որը կիրառելի է այս Կայքի օգտագործման նկատմամբ: Այս Կայքը մուտք գործելով և այն օգտագործելով Դուք ընդունում եք սույն Օգտագործման Կանոնները առանց որևէ սահմանափակումների կամ նախապայմանների և հաստատում եք, որ սույն Օգտագործման կանոնները գերակայում են Ձեր և Կոկա-Կոլա Ընկերության միջև` սույն առարկային վերաբերող որևէ այլ պայմանավորվածությունները: Եթե Դուք համաձայն չեք սույն Օգտագորման պայմանների հետ և անվերապահորեն չեք ընդունում դրանք, խնդրում ենք դուրս գալ Կայքից:

 

2. Կայքի նկատմամբ հեղինակային և այլ իրավունքները

Կայքի նկատմամբ սեփականության իրավունքը, հեղինակային և այլ իրավունքները, ներառյալ նրա ամբողջ բովանդակությունը, բոլոր տեքստերը և պատկերները (բոլորը միասին այսուհետ` “Բովանդակություն”) պատկանում են Կոկա-Կոլա Ընկերությանը (The Coca-Cola Company), այսուհետ` “Ընկերություն”, կամ այլ անձանց, եթե այլ բան նշված չէ: Ցանկացած Բովանդակություն, որն իրենից ապրանքային նշան, խորհրդանիշ կամ սպասարկման նշան է ներկայացնում, հանդիսանում է Ընկերության կամ այլ անձանց կողմից գրանցված ապրանքային նշան (գրանցված կամ չգրանցված): Սույն Օգտագործման պայմաններով սահմանված բացառությունները հաշվի առնելով` Բավանդակության ցանկացած մասի օգտագործումը առանց Ընկերության կամ այլ իրավատիրոջ գրավոր համաձայնության արգելվում է: Ընկերությունը հետամուտ է լինելու իր հեղիանակային և այլ իրավունքների պաշտպանման հարցերում և կօգտագործի բոլոր հնարավոր իրավական միջոցները, ներառյալ քրեական հետապնդումը, դրանք խստորեն պաշտպանելու համար:

 

3. Կայքն օգտագործելու կարգը

Ընկերությունը թույլ է տալիս օգտագործել Կայքը հետևալ կերպ`

Բացառությամբ Կայքի “Press Center” բաժնից դուրս զետեղված մարդկանց և տեղերի պատկերների (եթե այդպիսիք լինեն), Դուք կարող եք ներբեռնել Բովանդակությունը, բայց միայն, ոչ առևտրային, անձնական օգտագործման համար և այն պայմանով, որ Դուք պահպանում եք Բովանդակությունում պարունակվող հեղինակային և այլ գույքային իրավունքների մասին նշումները:

Դուք իրավունք չունեք օգտագործել “Press Center” բաժնից դուրս զետեղված մարդկանց և տեղերի պատկերները (եթե այդպիսիք լինեն) առանց Ընկերության գրավոր թույլտվության:

Կայքի “Press Center” բաժնում զետեղված Բովանդակությունը կարող է վերարտադրվել միայն խմբագրական նպատակներով օրաթերթերում, ընդհանուր շրջանառվող ամսագրերում, առևտրային հրապարակումներում և հեռարձակվող մամուլում:

Կայքից օգտվելիս Դուք պետք է պահպանեք ՀՀ գործող օրենսդրությունը: Դուք իրավունք չունեք տարածել, փոփոխել, կրկնօրինակել (բացառությամբ վերը նշված դեպքերի), փոխանցել, ցուցադրել, կրկնակի օգտագործել, վերարտադրել, հրապարակել, տալ լիցենզիա, ստեղծել դրանից բխող նյութեր, փոխանցել, վաճառել կամ այլ կերպ օգտագործել Կայքի Բովանդակությունը` առանց Ըկերության գրավոր համաձայնության:

Չի թույլատրվում օգտագործել Կայքը`մտավոր սեփականության իրավունքները խախտող ցանկացած նյութերի տեղադրման կամ փոխանցման համար, ինչպես նաև այնպիսի նյութերի համար, որոնք պարունակում են սպառնալիք, ոչ հավաստի տեղեկություններ, մոլորեցնող տեղեկություններ, վիրավորանքներ, հայհոյանք, սուտ, ինչպես նաև կեղծ, անպարկեշտ, պորնոգրաֆիկ, սադրիչ, արատավորող և նմանատպ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են անօրինական գործողություններ ներկայացնել կամ դրդել այդպիսի անօրինական գործողությունների և խախտել ՀՀ գործող օրենսդրությունը:

Ընկերությունը լիովին աջակցելու է իրավապահ մարմիններին և իրականացնելու է բոլոր դատական ակտերը, որոնք պահանջում են Ընկերությունից բացահայտելու այդպիսի տեղեկությունները և նյութեր տեղադրող կամ փոխանցող օգտագործողի անհատական տվյալները:

Չի թույլատրվում օգտագործել Կայքը գովազդային կամ որևէ այլ առևտրային նպատակներով;

Արգելվում է օգտագործել Կայքը այլ անձանց իրավունքները խախտելու, ինչպես նաև Կայքի այլ օգտագործողների անհատական տվյալները մշակելու նպատակներով:

 

4. Տեղեկությունների գաղտնիությունը

Օգտագործողների կողմից էլեկտրոնային փոստի կամ այլ եղանակով Կայք ուղարկված անհատական տվյալները (օրինակ` անունը, հասեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն) Ընկերությունն օգտագործելու է Կայքի միջոցով ստացված տեղեկությունների գաղտնիության մասին կանոնակարգի համաձայն: Կայք ուղարկված մնացած բոլոր գրագրությունը և նյութերը, ինչպես օրինակ` հարցերը, նկատառումները, առաջարկությունները և այլն, չեն համարվում գաղտնի տեղեկություններ:

Դուք ինքներդ եք կրում Ձեր Անհատական տվյալների կամ որևէ այլ տեղեկությունների հրապարակման ռիսկը:

 

5. Երաշխիքների բացակայությունը

ԿԱՅՔԻ ՈՂՋ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ “ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ” ՎԻՃԱԿՈՒՄ` ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔԻ` ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԱ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՄ ԱՅՆ ՉԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Ընկերությունը չի կարող երաշխավորել և հավաստիացնել, որ Ձեր կողմից Բովանդակության օգտագործումը չի խախտում երրորդ անձանց իրավունքները, ինչպես նաև, որ վերոհիշյալ տեղեկությունները ճիշտ, լիարժեք և հավաստի են հանդիսանում: Մենք բոլոր ողջամիտ ջանքերը ներդնում ենք, որ Կայքում ճիշտ և արդիականացված տեղեկություններ ներառվեն: Սակայն` Ընկերությունը որևէ երաշխիք չի կարող ներկայացնել Կայքում տեղադրված տեղեկությունների հավաստիության, ճիշտ կամ վստահելի լինելու վերաբերյալ: Հետևաբար` Ընկերությունն որևէ պատասխանատվություն չի կրում Կայքի Բովանդակության մեջ տեղ գտած սխալների (ներառյալ ցանկացած տեսակի տպագրական, տեխնիկական սխալներ): Կայքում զետեղված տեղեկությունները կարող են փոփոխվել առանց ծանուցման:

Ի լրումն վերոհիշյալի`Կայքում առկա քննարկումների, չատերի (chats), հայտարարությունների, նամակների փոխանցման և նմանատիպ միջոցների կապակցությամբ Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում: Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում նաև սպառնալիք, հայհոյանք, կեղծ, մոլորեցնող, վիրավորական, սուտ, արատավորող, անպարկեշտ, պորնոգրաֆիկ և նմանատիպ տեղեկություններ պարունակող տեղեկությունների և անօրինական գործողությունների դրդող նյութերի տեղադրման համար, որոնք կարող են որակվել որպես քրեական հանցագործություն, առաջացնել քաղաքացիական պատասխանատվություն կամ այլ կերպ որևէ օրենք խախտել:

 

6. Պատասխանատվության սահմանափակումը

ԴՈՒՔ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏՎՅԱԼ ԿԱՅՔԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Ո'Չ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, Ո'Չ ՆՐԱ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ , Ո'Չ ՆՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ, Ո'Չ ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿԱՄ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԿԱՄ ԱՅԼ ԱՆՁԻՆՔ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ` ԿԱՅՔԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՐԱԾ ՈՐԵՎԷ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՅԴՊԻՍԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ, բացառությամբ այն դեպքերի երբ դատարանում ապացուցվել է, որ օգտագործողը վնաս է կրել Ընկերության պաշտոնյաների կամ տնօրենների մեղքով կամ միտումնավոր անփութության պատճառով:

 

7. Հղումներ երրորդ անձանց կայքերին

Կայքը կարող է պարունակել հղումներ երրորդ անձանց պատկանող կամ նրանց կողմից կառավարվող կայքերին: Այդպիսի հղումները տրվում են միայն օգտագործողների հարմարության համար: Ընկերությունը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում այդ կայքերի բովանդակության, գաղտնի տեղեկությունների պաշտպանման և անվտանգության համար: Ընկերությունը օգտագործողների առջև պատասխանատվություն չի կրում, եթե այդ կայքերը`

 

Ընկերությունը պատասխանատու չէ այդ կայքերի բովանդակության, դրանց կողմից առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների համար: Այդ հղումները օգտագործելիս, Դուք ինքնուրույն պատասխանտվություն եք կրում և կատարում եք դա առանց Ընկերության թույլտվության:

 

  • խախտում են ցանկացած երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները,
  • պարունակում են ոչ ճիշտ, ոճ լիարժեք կամ սխալ տեղեկություններ.
  • կիրառելի չեն առևտրային կամ այլ կոնկրետ նպատակներով.
  • չեն ապահովում անհրաժեշտ անվտանգություն.
  • պարունակում են վիրուսներ կամ այլ վնասակար տարրեր, կամ
  • պարունակում են կեղծ կամ արատավորող տեղեկություններ:

8. Արտահանմանըվերաբերող օրենսդրության պահպանման վերահսկողությունը

Կայքի ծրագրային ապահովումը և այլ նյութերը ենթակա են ԱՄՆ-ի արտահանման վերահսկողությանը (United States Export Control): ԱՄՆ-ի արտահանմանը վերաբերող օրենսդրությունը արգելում է արտահանել որոշակի տեխնիկական տվյալներ և ծրագրային ապահովում դեպի որոշակի տարածքներ/երկրներ: Արգելվում է արտահանել տվյալ Կայքի ծրագրային ապահովումը հետևյալ երկրներ`

 

  • Կոկա-Կոլա Ընկերությունը (The Coca-Cola Company) չի թույլատրում ներբեռնել կամ արտահանել տվյալ Կայքի ծրագրային ապահովումը և տեխնիկական տվյալները ԱՄՆ-ի արտահանմանը վերաբերող օրենսդրությամբ արգելված տարածքներ, ինչպես նաև համապատասխան ցուցակներում ներառված քաղաքացիներին:

 

Կուբա, Իրաք, Լիբիա, Հուսիսային Կորեա, Իրան, Սուդան, Սիրիա (կամ այդ երկրների քաղաքացիներին կամ մշտական բնակիչներին), ինչպես նաև ցանկացած այլ երկիր, որի նկատմամբ ԱՄՆ-ն էմբարգո է հայտարարել, կամ ցանկացած այն անձանց, ովքեր ներառված են ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության “Քաղաքացիների հատուկ ցուցակում” կամ ԱՄՆ-ի Առևտրի նախարարության “Արգելված պատվերների ցանկում”:

9. Սահմանափակումներ խոստումնալից հայատարարությունների վերաբերյալ

Կայքը կարող է պարունակել հայտարարություններ, հաշվարկներ կամ այլ արտահայտություններ, որոնք ԱՄՆ-ի դաշնային անվտագության օրենքներով համարվում են “Խոստումնալից հայտարարություններ”: Սովորաբար “կարծում ենք”, “ակնկալում ենք”, “մտադիր ենք”, “նախատեսում ենք” և նմանատիպ արտահայտությունները համարվում են խոստումնալից հայտարարություններ: Խոստումնալից հայտարարությունները որոշակի ռիսկ և անորոշություն են պարունակում, ինչը կարող է բերել այնպիսի փաստացի արդյունքների, որոնք էապես տարբերվում են Ընկերության պատմական փորձից և ներկայիս կանխատեսումներից և ակնկալիքներից: Այդպիսի ռիսկերը ներառում են, բայց չեն սահմանափակվում ` մեր հնարավորությունները ֆինանսավորելու մեր գործունեության ընդհարձակումը, բաժնետոմսերի գնման ծրագրերը և ընդհանուր գործունեությունը, ոչ ոգելից խմիչքների գործարար միջավայրի փոփոխումը, սպառողների նախապատվությունները, իրավական դաշտի փոփոխությունները, փոխարժեքի փոփոխությունները, տնտեսական և քաղաքական իրավիճակի փոփոխությունները, զարգազող շուկաներ մտնելու մեր ունակությունները, մեր մարկետինգային և գովազդային ծրագրերը, դատական անորոշությունները, անբարենպաստ կլիմայական պայմանները և մեր գործունեության վերաբերող այլ հարցերը: Դուք չպետք է վստահեք խոստումնալից հայտարարություններին, որոնք արտահայտում են միայն տվյալ օրվա ակնկալիքները: Ընկերությունը որևէ պարտականություն չի ստանձնում արդիականացնել կամ վերանայել որևէ խոստումնալից հայտարարություն:

 

10. Օգտագործման պայմանների փոփոխությունները

Ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ, առանց նախնական ծանուցման, փոփոխություններ կատարել սույն Օգտագործման պայմաններում` Կայքում վերախմբագրված տարբերակը զետեղելու միջոցով: Քանի որ փոփոխված փաստաթղթի դրույթները պարտադիր են Ձեր համար, Դուք պետք է պարբերաբար այցելեք տվյալ էջը և ծանոթանաք Օգտագործման պայմանների հետ: Օգտագործման պայմանների վերջին վերանայման ամսաթիվը նշվում է “ՎԵՐՋԻՆ ԽՄԲԱԳՐՈՒՄ” դաշտում` փաստաթղթի վերին մասում:

 

11. Կիրառվող օրենքը

Սույն Օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքն օգտագործելու պայմանները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Սույն Օգտագործման պայմանների հետ կապված բոլոր վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում:

 

Copyright (C) 2015 The Coca-Cola Company. Բոլոր իրավունքները պաշտպանված են: