Կանոնակարգ Ինտերնետ կայքերի միջոցով ստացված տեղեկությունների գաղտնիության մասին

Վերջին վերանայման ամսաթիվը` 19 մարտի 2012 թ.

1. Ընդհանուր դրույթներ

“Կոկա-Կոլա Ընկերությունը”, (այսուհետ` “Կոկա-Կոլա Ընկերություն”, “Ընկերություն”, “մենք”) կիսում է իր Ինտերնետ կայքի (այսուհետ` “Կայք”) օգտագործողների (այսուհետ` “Օգտագործողներ”, “Դուք”) մտահոգությունը Կայքի միջոցով ստացված անհատական տվյալների գաղտնիության պաշտպանության վերաբերյալ: Սույն կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) նկարագրում է մեր մոտեցումը այն տեղեկությունների նկատմամբ, որոնք մենք ստացել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծված և այնտեղից կառավարվող մեր Կայքի միջոցով: Սույն Կանոնակարգը սահմանում է Կայքի միջոցով ստացվող անհատական տվյալների ցանկը, դրանց մշակման նպատակը, անհատական տվյալների հնարավոր տրամադրման շրջանակները և անհատական տվյալների պաշտպանությանը վերաբերող այլ դրույթները: Սույն Կանոնակարգը չի կարգավորում մեր կողմից այլ որևէ կայքի կամ որևէ այլ կերպով տեղեկությունների հավաքման հետ կապված հարցերը, ինչպես նաև հիմնադիր ընկերությունների, դուստր ընկերությունների, հովանավորների կամ փողկապակցված ընկերությունների (այսուհետ “Փոխկապակցված ընկերություններ”) կողմից տեղեկությունների հավաքման հետ կապված հարցերը:

Այն անձինք, ովքեր բնակվում են Եվրոմիության երկրներում, պետք է տեղյակ լինեն, որ Կոկա-Կոլա Ընկերությունը պահպանում է անհատական տվյալների վերաբերյալ “Safe Harbor framework” ծրագրի պահանջները, որոնք համաձայնեցված են ԱՄՆ-ի Առևտրի Դեպարտամենտի և Եվրոմիության միջև: “Safe Harbor framework”-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԱՄՆ-ի Առևտրի Դեպարտամենտի կայքը:

Մենք խորհուրդ ենք տալիս մեր Կայքի օգտագործելուց առաջ ուշադիր կարդալ սույն Կանոնակարգը:: Մեր Կայքը օգտագործելով` Դուք համաձայնվում եք սույն Կանոնակարգի դրույթների հետ: Եթե Դուք համաձայն չեք սույն Կանոնակարգի պայմանների հետ, խնդրում ենք չօգտագործել այս Կայքը:

2. Կոկա-Կոլա Ըներության կողմից՝ Կայքի միջոցով հավաքվող տեղեկությունները

Կոկա-Կոլա Ընկերությունը հավաքում է երկու տեսակի հիմնական տեղեկություններ՝ ”Անհատական տվյալներ”, որոնք թույլ են տալիս նույնականացնել անձին և ”Ապաանձնավորված տեղեկություններ”, որոնք թույլ չեն տալիս նույնականացնել անձին:

ա) Ապաանձնավորված տեղեկություններ. Երբ Դուք մուտք եք գործում Կայք և օգտվում եք դրանից, Կոկա-Կոլա Ընկերությունը և այն անձինք, ում հետ Կոկա-Կոլա Ընկերությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել, կարող են հավաքել ապաանձնավորված տեղեկություններ հետևյալ երեք աղբյուրներից՝ “server log files”, “cookies” և “pixel tags”.

i) “Server log files”. Ձեր Ինտերնետ պրոտոկոլի (IP) հասցեն նույնականացման համար է, որն ինքնաբերաբար տրվել է Ձեր համակարգչին Ձեր Ինտերնետ ծառայության մատուցողի (ISP) կողմից: Այս համարը նույնականացվում և մուտք է արվում ինքնաբերաբար մեր “server log files”-ում, երբ Դուք մուտք եք գործում մեր Կայք՝ նշելով Ձեր մուտքի ժամանակը և Ձեր հաճախած էջերը: Մենք օգտագործում ենք Օգտագործողների IP հասցեները հաշվարկելու Կայքի օգտագործման մակարդակը՝ Կայքի սերվերների խնդիրները հայտնաբերելու և Կայքը կառավարելու համար: Մենք կարող ենք օգտագործել IP հասցեները Օգտագործողների հետ հաղորդակցվելու կամ մեր Կայքի Օգտագործման կանոնակարգը խախտող Օգտագործողների մուտքը արգելելու համար: IP հասցեների հավաքումը սովորական գործառույթ է Ինտերնետում և ինքնաբերաբար իրականացվում է բազմաթիվ կայքերում:

ii) “Cookies”. “Cookies”-ները տեղեկություններ են, որոնք Կայքի սերվերը փոխանցում է անհատական համակարգչին հաշվառում վարելու համար: “Cookies”-ները արտադրական ստանդարտ են համարվում, և դրանք օգտագործվում են բազմաթիվ կայքերի կողմից և հեշտացնում են Օգտագործողների ընթացիկ մուտքը կոնկրետ կայք և այդ կայքի օգտագործումը: “Cookies”-ները չեն կարող վնասել Ձեր համակարգչի համակարգերը կամ ֆայլերը, և միայն այն կայքը, որը փոխանցել է որևէ “Cookie” Ձեզ, կարող է կարդալ, փոփոխել կամ ջնջել այդպիսի “Cookie”-ն: Եթե Դուք չեք ուզում ունենալ “Cookies”-ների միջոցով հավաքված տեղեկությունները, ապա բրաուզերներում կան պարզ ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս Ձեզ ջնջել առկա “Cookies”-ները , ինքնաբերաբար մերժել դրանց ստացումը կամ ընտրության հնարավորություն են տրամադրում մերժելու կամ ընդունելու կոնկրետ “Cookie”-ի փոխանցումը Ձեր համակարգչին: Սակայն պետք է ի նկատի ունենալ, որ “Cookies”-ների մերժելը կարող է դժվարեցնել կամ անհնարին դարձնել Ձեզ համար Կայքի որոշ բաժինների օգտագործումը:

iii) “Pixel Tags”. Կայքը կարող է օգտագործել այսպես կոչված “pixel tags”, “web beacons”, “clear CIFs” կամ նմանատիպ միջոցներ (այսուհետ բոլորը միասին` “Pixel Tags”)` Կայքի օգտագործման և պատասխանների քանակի վերաբերյալ կուտակային վիճակագրություն կազմելու համար: “Pixel Tags”-ները թույլ են տալիս մեզ հաշվել Կայքի որոշակի էջերը հաճախող Օգտագործողների քանակը` բրենդային ծառայությունները մատուցելու և ապրանքների առաջխաղացման և գովազդային միջոցառումների արդյունավետությունը որոշելու նպատակով: “HTML” ձևաչափով էլեկտրոնային հաղորդագրությունների օգտագործման դեպքում “Pixel Tags”-երը կարող են հայտնել ուղարկողին թե արդյոք էլեկտրոնային հաղորդագրությունը բացվել է, և երբ է այն բացվել:

բ) Անհատական տվյալներ. Կայքը մուտք գործելու համար Ձեզանից սովորաբար չի պահանջվում գրանցվել Կայքում կամ տրամադրել Անհատական տվյալներ: Սակայն` որոշ գործառույթների համար (օրինակ` անդամակցության ծրագիր, որի միջոցով ապրանքներ գնողները կարող են զեղչեր ստանալ առ-ցանց գնումների համար) կարող է գրանցում պահանջվել: Մենք հավաքում ենք Ձեր Անհատական տվյալները միայն այն դեպքում, երբ Դուք կամավոր կերպով տրամադրում ենք դրանք մեզ, օրինակ` Կայքի միջոցով մեզ հետ հաղորդակցվելու, հարցումներին և ուսումնասիրություններին պատասխանելու, մրցույթներին և նմանատիպ միջոցառումներին մասնակցելու, մեր արտադրանքի և միջոցառումների մասին էլեկտրոնային հաղորդագրություններ ստանալու և Կոկա-Կոլա Ընկերության ապրանքները գնելու պարագայում: Անհատական տվյալները կարող են ներառել Ձեր կոնտակտային տվյալները (Ձեր անունը, փոստային հասցեն, հեռախոսահամարը և/կամ էլեկտրոնային հասցեն), ինչպես նաև վճարման միջոցների մասին տեղեկություններ`Ձեր կրեդիտ քարտի համարը և դրա ժամկետը (Վճարման տեղեկություններ), որը մենք հավաքում ենք Կայքի միջոցով առաջարկվող ապրանքներ կամ ծառայություններ գնելու համար (“Գործարք”):

Եթե Դուք չեք ուզում, որ Ձեր Անհատական տվյալները մշակվեն կամ փոխանցվեն որևէ երրորդ անձի, խնդում ենք չտրամադրել Ձեր Անհատական տվյալները:

 

3. Կոկա-Կոլա Ըներության կողմից՝ Կայքի միջոցով հավաքվող տեղեկությունների օգտագործումը և բացահայտումը

ա) Անհատական տվյալներ. Մենք կարող ենք օգտագործել Ձեր Անհատական տվյալները հետևյալ եղանակներով`

i) Հաղորդակցում. Մենք խրախուսում ենք մեր Կայքի Օգտագործողներին դիմել մեզ իրենց հարցերով և նկատառումներով: Ձեր Անհատական տվյալները կարող են օգտագործվել Ձեր հարցերին և նկատառումներին պատասխանելու համար:

ii) Գործարար նպատակներ. Մենք կարող ենք օգտագործել Ձեր Անհատական տվյալները նաև մեր ներքին գործնական նպատակներով, ինչպես օրինակ մեր ընկերությունների գործունեությունը վերլուծելու և կառավարելու համար: Կայքի միջոցով Ձեր կողմից տրամադրված Անհատական տվյալները կարող են միացվել Կոկա-Կոլա Ընկերությանը տրամադրվող (առ-ցանց կամ ցանցից դուրս այլ միջոցներով) այլ տեղեկությունների հետ, դեմոգրաֆիկ տեղեկությունների և հանրահայտ այլ առկա տեղեկությունների կամ Ձեր մասին Կոկա-Կոլա Ընկերության կողմից (առ-ցանց կամ ցանցից դուրս այլ միջոցներով) ստացված այլ տեղեկությունների հետ:

iii) Գործարքներ. Երբ Դուք մասնակցում եք Կայքի միջոցով իրականացվող որևէ Գործարքում (օրինակ` Կոկա-Կոլա Ընկերության ապրանքների գնում) մենք կարող ենք Ձեզանից հավաքել տվյալ Գործարքի հետ կապված Վճարման տեղեկությունները, ինչպես նաև այլ Անհատական տվյալներ (օրինակ` առաքման հասցեն), որպեսզի ուղարկենք Ձեր կողմից գնված ապրանքները: Մենք կարող ենք օգտագործել Ձեր Անհտական տվյալները և Վճարման տեղեկություները Գործարքը և Ձեր գնումը իրականացնելու համար: Մենք կարող ենք նաև փոխանցել Ձեր Վճարման տեղեկությունները երրորդ անձանց, եթե դա անհրաժեշտ է Ձեր Գործարքն իրականացնելու համար (օրինակ` Ձեր կրեդիտ քարտը մշակելու համար):

iv) Մրցույթներ և նմանատաիպ միջոցառումներ. Մենք կարող ենք Կայքի միջոցով անցկացնել մրցույթներ և նմանատիպ այլ միջոցառումներ, որոնք կարող են պահանջել առ-ցանց գրանցում (ինչը կարող է ներառել Ձեր անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, օգտագործողի անվանումը և գաղտնաբառը): Սովորաբար մենք խնդրում ենք տրամադրել որոշ Անհատական տվյալներ, եթե Դուք մասնակցում են որևէ մրցույթի կամ նմանատիպ միջոցառմանը, և եթե Դուք հաղթող եք ճանաչվում այդ մրցույթում/նմանատիպ միջոցառումում: Մենք կարող ենք տրամադրել այդ Անհատական տվյալները երրորդ անձանց, այդ մրցույթների և միջոցառումների հովանավորներին` այդ մրցույթների և միջոցառումների համար կիրառվող կանոնների համաձայն: Մինչև որևէ մրցույթի կամ նմանատիպ այլ միջոցառմանը մասնակցելը, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ Կայքի միջոցով անցկացվող յուրաքանչյուր մրցույթի/միջոցառման կանոններին, որովհետև դրանք կարող են պարունակել լրացուցիչ տեղեկություններ Կոկա-Կոլա Ընկերության կամ հովանավորի կողմից Ձեր Անհատական տվյալների օգտագործման մասին: Եթե այդպիսի մրցույթի/միջոցառման դրույթները Անհատական տվյալների օգտագործման վերաբերյալ տարբերվում են սույն Կանոնակարգով սահմանված դրույթներից, ապա կիրառվում են այդ մրցույթի/միջոցառման կանոնները:

v) Հատուկ տեղեկություններ միջոցառումների և ապրանքների մասին. Կոկա-Կոլա Ընկերությունը կարող է օգտագործել Ձեր Անհատական տվյալներն իր ապրանքների և հատուկ միջոցառումների մասին Ձեզ էլեկտրոնային հաղորդակցություններ և հայտարարություններ ուղարկելու համար: Ցանկացած ժամանակ Դուք կարող եք հրաժարվել մեզանից այդպիսի հաղորդագրություններ և հայտարարություններ ստանալուց (Տես ստորև ներկայացված “Հետադարձ կապ” բաժինը):

vi) Կարևոր հաղորդագրություններ. Ժամանակ-առ-ժամանակ մենք կարող ենք օգտագործել Ձեր Անհատական տվյալները Կայքի, Ձեր Գործարքների կամ մեր պայմանների փոփոխման մասին Ձեզ հաղորդագրություններ (“Կարևոր հաղորդագրություններ”) ուղարկելու համար: Քանի որ այդ տեղեկությունները կարևոր են Կայքն օգտագորելու համար, Դուք չեք կարող հրաժարվել դրանք ստանալուց:

vii) Ծառայություններ մատուցող երրորդ անձինք. Մենք աշխատում ենք երրորդ անձանց հետ, որոնք մեզ տրամադրում են ծառայություններ, ներառյալ վեբ կայքի տրամադրումը, կրեդիտ քարտերի մշակումը, տեղեկությունների վերլուծությունը, ապրանքների առաջխաղացման ծառայություններ և այլ վարչարարական ծառայություններ: Մենք կարող ենք տրամադրել Ձեր Անհատական տվյալները, ներառյալ Ձեր Վճարման տեղեկությունները, այդպիսի երրորդ անձանց` նրանց կողմից այդպիսի ծառայություններ մատուցելու նպատակով:

viii) Այլ դրույթներ. Մենք կարող ենք բացահայտել Ձեր Անհատական տվյալները այն դեպքերում, երբ մենք պարտավոր ենք դա անել. (i) օրենքով սահմանված պահանջի դեպքում, (ii) դատական գործընթացի կամ օրենքով նախատեսված իրավասու անձանց կողմից ներկայացված պահանջի դեպքում, (iii) մեր Օգտագործման պայմանները կատարելու համար, (iv) մեր գործառնությունները պաշտպանելու համար, (v) Կոկա-Կոլա Ընկերության, Ձեր կամ այլ անձանց իրավունքները, տեղեկությունների գաղտնիությունը, անվտանգությունը կամ Կոկա-Կոլա Ընկերության գույքը պահպանելու համար, (vi) հնարավոր իրավական միջոցները օգտագործելու կամ մեր հնարավոր վնասները նվազեցնելու համար:

բ) Ապաանձնավորված տեղեկություններ. Մենք վերլուծում ենք Ապաանձնավորված տեղեկությունները Կայքի անվտանգությունն ուժեղացնելու, Կայքի որոշակի էջերի ժողովրդականությունը, մեր էլեկտրոնային ծանուցումների հաջողականությունը, Կայքի թրաֆիկի մակարդակը և դրա օգտագործման այլ տվյալները գնահատելու նպատակով: Այդ բոլորն օգնում է մեզ տրամադրել այնպիսի բովանդակություն, որն արտացոլում է Ձեր հետաքրքրությունները, բարելավելու Կայքը և առնչվող ծառայությունները և այս կերպ բարձրացնելու հետաքրքրությունը Կայքի հանդեպ: Մենք կարող ենք տրամադրել Ապաանձնավորված տեղեկությունները Փոխկապակցված անձանց և այլ երրորդ անձանց:

3. Կարևոր այլ դրույթներ

ա) Հատուկ նշում ծնողների համար. Կոկա-Կոլա Ընկերությունը լրջորեն է մոտենում տասներեք (13) տարեկանից ցածր անչափահասներից Անհատական տվյալներ հավաքելու վերաբերյալ “Children’s Online Privacy Protection Act”-ով նախատեսված իր պարտականություններին: Կայքը նախատեսված չէ երեխաների համար և մենք խնդրում ենք, որ տասներեք (13) տարեկանից ցածր տարիքի երեխաները Կայքի միջոցով Անհատական տվյալներ չտրամադրեն: Ընկերությունը խորհուրդ է տալիս բոլոր ծնողներին բացատրել իրենց երեխաներին, որ նրանք պետք է պատասխանատու վերաբերմունք ցուցաբերեն Ինտերնետը օգտագործելու ընթացքում և, որ նրանք պետք է տեղյակ լինեն Անհատական տվյալների անվտանգության պահպանման մասին: Այս Կայքը Ընկերությանը պատկանող ընդհանուր (անսահմանափակ) մուտք ունեցող կայքերից մեկն է: Ժամանակ-առ-ժամանակ Կայքը կարող է այլ կայքերի վրա հղումներ կատարել: Օգտագործողների կողմից կամավոր կերպով Կայքին կամ այլ կայքերի միջոցով տրամադրված տեղեկությունները, ներառյալ Անհատական տվյալները, այդ թվում բոլոր տեսակի “չատերի” (chats), էլեկտրոնային հաղորդագրությունների և սոցիալական շփման այլ միջոցներով հաղորդված տեղեկությունները, կարող են օգտագործվել երրորդ անձանց կողմից այլ նպատակներով: Առավել ևս` այլ կայքերը և սոցիալական շփման այլ միջոցները կարող են ունենալ անհատական տվյալների պաշտպանության այլ կանոնակարգեր, որոնք կարող են պարունակել անչափահասներ օգտագործողների կայքը մուտք գործելու և անհատական տվյալների պաշտպանության մասին հատուկ դրույթներ:

Ընկերությունը սույնով նախազգուշացնում է անչափահաս այցելուներին, որ մինչև իրենց Անհատական տվյալների տրամադրումը նրանք պետք է ստանան իրենց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների թույլտվությունը և համաձայնությունը: Այն անչափահասները, որոնք 13-18 տարեկան են և որոնք տրամադրում են իրենց Անհատական տվյալները Կայքում, համարվում են այդպիսի պատշաճ թույլտվություն և համաձայնություն ստացած անձինք:

բ) Անվտանգությունը. Մենք ունենք անվտանգության միջոցներ և գործիքներ պաշտպանելու մեր վերահսկողության ներքո գտնվող տեղեկությունների կորուստը, դրանք այլ նպատակներով օգտագործելը և փոփոխելը: Ցանկացած ժամանակ երբ Դուք տրամադրում եք մեզ Ձեր կրեդիտ քարտի համարը այն փոխանցվում է Ձեր բրաուզերից մեզ կոդավորված ձևով, օգտագործելով SSL (secure socket layer) անվտանգության ստանդարտը: Սակայն` չկան բացարձակապես անվտանգ փոխանցման կամ պահպանման եղանակներ: Թեպետ, մենք առավելագույնս ձգտում ենք Ձեր Անհատական տվյալների գաղտնիության պաշտպանմանը, բայց մենք չենք կարող երաշխավորել Կայքի միջոցով կամ դրան առնչվող եղանակով մեզ փոխանցված ցանկացած տեղեկությունների անվտանգությունը: Եթե Դուք կարծում եք, որ Ձեր հաղորդակցումը մեզ հետ այլևս անվտանգ չէ, Դուք պետք է անմիջապես տեղեկացնեք մեզ նման խնդրի մասին, դիմելով մեզ ստորև բերված “Հետադարձ կապ” բաժնում նշված որևէ եղանակով:

c) Այլ երրորդ անձանց կայքեր. Կայքը կարող է ունենալ հղումներ երրորդ անձանց կայքերին: Այդ առնչվող կայքերը (ներառյալ Փոխկապակցված անձանց կայքերը) Կոկա-Կոլա Ընկերության վերահսկողության տակ չեն գտնվում, և մենք պատասխանատու չենք այդ կայքերի բովանդակության կամ անհատական տվյալների պաշտպանության կանոնակարգերի համար: Մենք տրամադրում ենք այդպիսի հղումները միայն մեր օգտագործողների հարմարության համար, և որևէ կայքին հղում տալը չի նշանակում, որ Կոկա-Կոլա Ընկերությունը հաստատում է այդպիսի փոխկապակցված կայքի անվտանգությունը: Եթե Դուք տրամադրում եք Վճարման տեղեկություններ կամ այլ Անհատական տվյալներ որևէ երրորդ անձի կայքի միջոցով, Ձեր Գործարքը կատարվում է այդ երրորդ անձի կայքի միջոցով (այլ ոչ թե Ընկերության Կայքի միջոցով), ապա Ձեր կողմից տրամադրվող Անհատական տվյալները հավաքվում և վերահսկվում են այդ երրորդ անձի անհատական տվյալների գաղտնիության մասին կանոնակարգի համաձայն: Շատ կարևոր է, որ Դուք ծանոթանաք այդպիսի երրորդ անձանց անհատական տվյալների գաղտնիության մասին կանոնակարգերին և ընթացակարգերին:

d) Իրավունքների փոխանցում. Մենք մեզ իրավունք ենք վերապահում փոխանցել Կայքի օգտագործողներից ստացված բոլոր տեղեկությունները երրորդ անձի` Կոկա-Կոլա Ընկերության գույքի կամ բաժնետոմսերի (ամբողջությամբ կամ մասնակի) ցանկացած միավորման, վաճառքի, համատեղ ձեռնարկության ստեղծման, փոխանցման կամ այլ կերպ օտարման դեպքում, ներառյալ նաև սննանկության կամ նմանատիպ որևէ գործընթացի դեպքում:

4. Հետադարձ կապ

Կոկա-Կոլա Ընկերությունը ունի համապատասխան ընթացակարգեր Ձեր Անհատական տվյալները ճիշտ և ամբողջական տեսքով պահպանելու և այն արդիականացնելու համար: Դուք կարող եք դիտել Ձեզ վերաբերող տեղեկությունները, որոնք մենք հավաքել ենք, և անհրաժեշտության դեպքում կարող եք խնդրել, որ այդ տեղեկությունները շտկվեն: Մենք նաև տրամադրում ենք Ձեզ մի քանի տարբերակներ Ձեր կողմից նախկինում տրամադրված տեղեկությունները դիտելու, շտկելու, արդիականացնելու կամ այլ կերպ փոփոխելու համար:

Դուք կարող եք դիմել մեզ հետևյալ հասցեով կամ հեռախոսահամարով.
1. էլեկտրնային հասցե` reception.am@cchellenic.com
2. Հեռախոս`(+374 10) 200 100
3. Փոստային հասցե` Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲԸ
ՀՀ, Երևան, 0052, Ազատության պող. 3-րդ նրբանցք, հեռ.` +374 10 200-100

Խնդրում ենք հստակ նշել թե որ տեղեկություններն եք Դուք ցանկանում դիտել կամ փոփոխել: Մենք կաշխատենք կատարել Ձեր խնդրանքը հնարավորինս սեղմ ժամկետում:

Պետք է հաշվի առնել, որ չնայած այն բանի, որ Ձեր խնդրանքի համաձայն Ձեր Անհատական տվյալները ջնջվել կամ փոփոխվել են, սակայն մեր տվյալների շտեմարանում կարող են պահպանվել մնացորդային տեղեկություններ կամ գրանցումներ, որոնք չեն ջնջվելու կամ փոփոխվելու:

5. Ընտրություն

Ժամանակ-առ-ժամանակ մենք կարող ենք խնդրել Ձեզ նշել, թե արդյոք Դուք հետաքրքրված եք Ընկերությունից էլեկտրոնային հաղորդագրություններ և այլ տեղեկություններ ստանալու մեջ: Եթե Դուք ընտրեք այդ հաղորդակցությունները ստանալու տարբերակը մենք ժամանակ-առ-ժամանակ Ձեզ կուղարկենք էլեկտրոնային հաղորդագրություններ կամ այլ տեղեկություններ, որոնք համապատասխանում են Ձեր խնդրանքներին և առաջարկում են Ձեզ մրցույթներ ու կուպոններ:

Եթե որևէ պահին Դուք ցանկանաք դադարեցնել այդ էլեկտրոնային հաղորդագրությունների ստացումը, խնդրում ենք անմիջապես տեղեկացնել մեզ` ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն, զանգահարելով մեզ կամ դիմելով մեզ “Հետադարձ կապ” բաժնում նշված որևէ եղանակով կամ օգտագործելով “unsubscribe” գործառույթը, որը զետեղված է Ձեզ ուղարկված հաղորդագրությունում: Խնդրում ենք նշել, որ Դուք չեք ցանկանում այլև ստանալ Ընկերության էլեկտրոնային հաղորդագրությունները:

Մենք չենք տրամադրում Ձեր Անհատական տվյալները երրորդ անձանց, այդ թվում նաև Ընկերության դուստր ընկերություններին` երրորդ անձանց ուղղակի մարկետինգային նպատակների համար, եթե մենք ստացել ենք Ձեր խնդրանքը, որ Դուք չեք ցանկանում եք, որ Ձեր Անհատական տվյալները տրամադրվեն երրորդ անձանց այդ նպատակների համար: Եթե Դուք ցանկանում եք այդպիսի խնդրանք ներկայացնել, խնդրում ենք տեղեկացնել մեզ` ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն, զանգահարելով մեզ կամ դիմելով մեզ “Հետադարձ կապ” բաժնում նշված եղանակով: Խնդրում ենք նշել, որ Դուք չեք ցանկանում, որ Ընկերությունը տրամադրի Ձեր Անհատական տվյալները իր դուստր ընկերություններին և/կամ այլ երրորդ անձանց ուղղակի մարկետինգային նպատակներով օգտագործելու համար:

6. Կայքի փոփոխությունները

Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել սույն Կանոնակարգը կամ Կայքի միջոցով հավաքված տեղեկություններին վերաբերող ցանկացած կանոնակարգ կամ ընթացակարգ` առանց նախնական ծանուցման: Դուք կարող եք տեղեկանալ սույն Կանոնակարգի վերջին վերանայման մասին անդրադառնալով սույն էջի վերևում զետեղված “Վերջին վերանայում” դաշտին: Սույն Կանոնակարգի բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում վերանայված կանոնակարգը Կայքում հրապարակելու պահից: Եթե Դուք շարունակում ենք օգտագործել Կայքը այդպիսի փոփոխություններից հետո, դա նշանակում է, որ Դուք ընդունում եք այդ պահին գործող Կանոնակարգը: Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ հաճախել այս էջը և պարբերաբար վերանայել այն` Կանոնակարգի ամենավերջին տարբերակին ծանոթանալու համար: Սույն Կանոնակարգը հանդիսանում է Կոկա-Կոլա Ընկերության կողմից` Կայքի միջոցով հավաքված Անհատական տվյալների և դրանց օգտագործման հետ կապված վարվելակերպի լիազորված հաստատումը: Սույն Կանոնակարգի որևէ ամփոփում, որը կատարվել է երրորդ անձանց պատկանող ծրագրերի միջոցով կամ այլ կերպ, իրավական ուժ չունի, չի կարող պարտավորեցնել Կոկա-Կոլա Ընկերությանը, չի կարող վկայակոչվել որպես սույն Կանոնակարգը փոխարինող փաստաթուղթ, և չի կարող գերակայել կամ փոփոխել սույն Կանոնակարգը: